01.06.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, համաշխարհային տոնացույցում կարևոր տեղ է զբաղեցնում։ Տարիներ շարունակ նշվում է նաև մեր երկրում՝ որպես երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց բարեկեցության ու առողջ զարգացման օր։ Հայաստանում երեխաները գտնվում են պետության և համայնքների ուշադրության կենտրոնում։ Մեր համայնքում ևս մշտապես իրականացվում են ծրագրեր՝ ուղղված երեխաների կրթության, առողջության, զարգացման ու հանգստի ապահովմանը։ Այդ աշխատանքները կազմակերպվում են համայնքապետարանի, համապատասխան պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։ Սիրելի՛ երեխաներ, Ձեր պաշտպանության, կրթության և լիարժեք մանկության ապահովումն այսօր, ինչպես միշտ, առաջնահերթություն ...
Մանրամասն |
|
01.06.25
Մանուկների օրը՝ Ագարակ քաղաքում
|
Հունիսի 1-ին՝ բարի ավանդույթի համաձայն, Ագարակ քաղաքում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի և Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի պարային համույթները և անհատ կատարողները։Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ողջույնի խոսքով ու շնորհավորանքով։Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանի նախաձեռնությամբ փոքրիկները համտեսեցին քաղցր բամբակ և պաղպաղակ, զվարճացան, լուսանկարվեցին սիրելի մուլտհերոսների հետ, վայելեցին պղպջակե շոու ծրագիրը:Խ.Անդրեասյանի մտահաղացմամբ տոնական օրը եզրափակվեց բոլորի կողմից սիրելի փրփուր փարթիով՝ լի մանկական ...
Մանրամասն |
|
01.06.25
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հանրապետության տարածքում` հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ հունիսի 2-3-ին գիշերը և կեսօրից հետո շրջաններից մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
|
|
01.06.25
Երբ քաղաքը փոքրերինն է. Մեղրին տոնեց հունիսի 1-ը
|
Գեղեցիկ ավանդույթին համահունչ՝ հունիսի 1-ին Մեղրի քաղաքում անցկացվեց մանուկներին նվիրված տոնական միջոցառում։ Օրը լի էր ուրախությամբ, երաժշտությամբ և երեխաների պայծառ ժպիտներով։ Բեմում մեկը մյուսին հաջորդում էին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի պարային համույթների և երգի խմբակի սաների ելույթները։ Փոքրիկները վայելեցին համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանի կողմից քաղցր բամբակի ու պաղպաղակի հյուրասիրությունը։ Խ.Անդրեասյանի հովանու ներքո տոնական օրը եզրափակվեց բոլորի սիրելի փրփուր փարթիով, որը վերածվեց իսկական մանկական խենթ ու երջանիկ արկածի։
|
|
30.05.25
Աշխարհը պատանի նկարիչների աչքերով՝ արտացոլված կտավներում
|
Մայիսի 29-ին Ագարակի մշակույթի տան սրահը վերածվել էր գունագեղ ցուցասրահի։Կայացավ «Արևիք» արվեստի դպրոցի կերպարվեստի խմբակի սաների (ուսուցչուհի՝ Սրբուհի Խաչատրյան) աշխատանքների ցուցահանդեսը։Փոքրիկ ստեղծագործողների ձեռքերով ստեղծված գեղանկարներն արտացոլում էին նրանց երազանքներն ու երևակայությունը՝ լցված ուրախ գույներով ու հստակ գծերով։Միջոցառմանը ներկա էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ով ձեռք բերեց պատանի նկարիչների որոշ գործեր, այդպես խրախուսելով երեխաներին շարունակել ստեղծագործել, ստեղծել նորն ու սիրել արվեստը։«Արևիք» արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Մարկոսյանն իր երախտագիտությունը հայտնեց համայնքի ղեկավարին, մշտապես սատարելու, աջակցություն ցուցաբերելու, ...
Մանրամասն |
|
29.05.25
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների
ժամանակացույց
|
Մեղրի համայնքի սիրելի փոքրիկներ, Հունիսի 1-ին՝ ամենապայծառ ու հրաշալի տոնին, սպասում ենք ձեզ և ձեր ծնողներին մասնակցելու կազմակերպվող տոնական միջոցառումներին հետևյալ ժամանակացույցով: Ժամը 10:00-ին - Ուրախ միջոցառում՝ Ագարակ քաղաքի մշակույթի տան բակում, Ժամը 18:00-ին - Ուրախ միջոցառում՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնի ետնաբակում, ինչպես նաև սպասվում է՝ Փրփուր փարթի Մուլտհերոսներ Անվճար պաղպաղակի հյուրասիրություն և այլ անակնկալներ… Սիրով սպասում ենք բոլորիդ՝ վայելելու գունաշատ օրը։
|
|
29.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մայիսի 29-ին և 30-ին, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, Քարհանք շրջանից Արծվաքար ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
29.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Այգեգործությամբ և ջերմատնային տնտեսություններով զբաղվող հարգելի՛ տնտեսվարողներ, տրամադրում ենք ձեզ Նիդերլանդների Վեսթլանդ համայնքի իշխանությունների կողմից Այգեգործական շրջանների համաշխարհային դաշինք ձևավորելու մասին տեղեկատվությունը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |