28.03.25
ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
|
Այսօր՝ մարտի 28-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» հանրային քննարկումը։ Քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրիի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Լարիսա Գրիգորյանը։ Նիստին մասնակցում էին, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին 2022-2026 թվականների ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված, ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ռազմավարական նախագծերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալ-տնտեսական ...
Մանրամասն |
|
28.03.25
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. ապրիլի 28-ին ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, 1Փ․, 2 Շ․/ տեղի կունենա «ՍԻԼՎԻ ԷՅՋԻ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրում պաշարաների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ...
Մանրամասն |
|
27.03.25
ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Այսօր՝ մարտի 27-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հինգերորդ արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ գույքի նվիրաբերության վերաբերյալ, որը քննարկման արդյունքում ընդունվեց միաձայն։ Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի ապրիլի 10-ին։ Ավագանու նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=w4Nh2Ar9FgE&pp=ygUr1bTVpdWy1oDVq9WrINWw1aHVtNWh1bXVttaE1aHVutWl1b_VodaA1aHVtg%3D%3D
|
|
25.03.25
ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հինգերորդ արտահերթ նիստը։
|
|
24.03.25
ՄԵՂՐԻՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻՆ
|
Մարտի 24-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պատվիրակության անդամներին։ Ողջունելով դեսպանի այցը Մեղրի՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մշտապես Հայաստանի կողքին լինելու, Սյունիքի մարզի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, մշակութային և համայնքային զարգացման ծրագրեր, երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ։ Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել Մեղրի համայնքի Արաքսաշեն թաղամասում, Արաքսի հովտում, այցելել ...
Մանրամասն |
|
22.03.25
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ՆՎԻՐՎԱԾՈւԹՅՈւՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
|
Այսօր՝ մարտի 22-ին, Արցախյան 44-օրյա գոյամարտի մասնակից, հերոս Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Դավիթ Մաթևոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 22-ին Մեղրիի շրջանի Կարճևան գյուղում։ Դեռ պատանեկության տարիներից աչքի էր ընկնում պատասխանատվությամբ ու աշխատասիրությամբ։ Ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստացավ ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտացում։ Կյանքի ուղին նրան տարավ պետական ու ռազմական կառույցներ։ 1980-ականներից մինչև 1990-ականները նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով թե՛ ինժեներ, թե՛ ղեկավար։ 1991-1995 թվականներին Մեղրիի ՆԳ բաժնի պետն էր, այնուհետև ընտրվեց ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 1996-1998 թվականներին եղել է Սյունիքի փոխմարզպետ։ Դավիթ Մաթևոսյանի հայրենասիրությունն ...
Մանրամասն |
|
20.03.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մարտի 20-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ։ Հանդիպումը վարում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Նարեկ Արշակյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զավեն Օհանյանը։ Ներկա էին համայնքի վարչական ղեկավարները, համայնքային կառույցների, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները, համայնքապետարանի աշխատակիցները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2024 թվականի իրավախախտումների վերաբերյալ տվյալներ: Դատախազ Նարեկ Արշակյանը շեշտեց, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ...
Մանրամասն |
|
20.03.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ԿԶԱՐԳԱՆԱ ԱՅԳԵԳՈՐԾՈւԹՅՈւՆԸ` «ՀԻՄՆԱՏԱՎՈւՇ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ԱՋԱԿՑՈւԹՅԱՄԲ
|
Մարտի 19-ին «ՀիմնաՏավուշ Զարգացման Հիմնադրամը» 2025 թվականի այգիների հիմնման և աջակցության ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի 76 շահառուներին տրամադրել է 8050 արքայանարնջի տնկի։ Ծրագիրն իրականացվել 80% Հիմնադրամ և 20% Շահառու համաներդրմամբ: Այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է ստեղծում Մեղրի համայնքի գյուղատնտեսության զարգացման համար՝ խթանելով պտղաբուծության ընդլայնումը, նոր այգիների հիմնումը և տեղական տնտեսության զարգացումը։ Մեղրիի համայնքապետարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում «ՀիմնաՏավուշ Զարգացման Հիմնադրամին»՝ համայնքի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |