Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.07.25 «ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԻ ՍԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԸ
 Այսօր Մեղրիի համայնքապետարանում կայացավ հանդիպում՝ նվիրված մշակութային կրթությանն ու երեխաների ստեղծագործական զարգացմանը։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունեց «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պարային խմբի սաների պարուսույց Ժենյա Մարտիրոսյանին և պարուհիների ծնողներին։ Հանդիպման առանցքում համայնքի ղեկավարի՝ մշակութային նախաձեռնություններին ցուցաբերվող հետևողական աջակցությունն էր։ Ծնողները, գնահատելով պարային խմբի գործունեությանն ու մասնագիտական առաջընթացին ուղղված համագործակցությունը, Խ․ Անդրեասյանին փոխանցեցին իրենց խորին երախտագիտությունը։ Նրանց խոսքով՝ շնորհիվ համայնքապետի ցուցաբերած աջակցության՝ սաները կարողացան մասնակցել Գյումրիում անցկացված ... Մանրամասն
17.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

17.07.25 ԼԵՀՎԱԶԻ ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հուլիսի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հերթական նախաձեռնությամբ աջակցելու համար այցելել է Լեհվազ բնակավայր։Այս անգամ ուշադրության կենտրոնում էր Լեհվազի լողավազանը, որի բարեկարգման նպատակով համայնքի ղեկավարը նվիրաբերեց համապատասխան ներկեր՝ լողավազանի պատերի և հարակից տարածքների ներկման, տեսքը թարմացնելու և գրավիչ դարձնելու նպատակով։Լեհվազի վարչական ղեկավար Ռոմիկ Պողոսյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջեց տարածքում, ծանոթացավ ներկա վիճակին, ինչպես նաև քննարկեցին առաջնահերթ կարիքները, առկա խնդիրները։Ռ․Պողոսյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ Լեհվազի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։Խաչատուր Անդրեասյանը վստահեցրել է, որ նման նախաձեռնությունները ... Մանրամասն
16.07.25 ՄԵՂՐԵՑԻ ՆԱՐԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ 2025» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Մեղրի համայնքի պատվիրակ վեցամյա Նարե Մկրտչյանը ներկայացրեց Մեղրի համայնքը «Երիտասարդ Հայուհի 2025» համահայկական մրցույթում՝ կազմակերպված «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառման նպատակն է հանրահռչակ դարձնել հայկական ազգային տարազը, ներկայացնել հայ մշակույթն իր բազմազանությամբ և խթանել ազգային արժեքների նկատմամբ նոր սերնդի հետաքրքրությունը։ Ծրագրին մասնակցում էին հարյուրավոր հայուհիներ Հայաստանից և Սփյուռքից՝ ներկայացնելով իրենց համայնքները արժանապատվորեն։ Մեծ ուրախությամբ հայտնում ենք, Նարե Մկրտչյանն ընդգրկվել է մրցույթի 150 ընտրված մասնակից հաղթողների շարքում և արժանացել է Միացյալ Արաբական Էմիրություններ՝ ... Մանրամասն
16.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել հանրության դիրքորոշումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել ... Մանրամասն
16.07.25 ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Սյունիքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար«Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունուման մեկնարկը տրված է։Նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, և միաժամանակ ... Մանրամասն
15.07.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 15-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատվիրակությանը, որի հետ քննարկվեցին հոկտեմբեր ամսին Մեղրի համայնքում նախատեսվող «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» խորագրով բաց տեղեկատվական հանդիպման կազմակերպման ուղղությամբ համագործակցության մանրամասները։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձան նախատեսվող միջոցառման կառուցվածքին, կազմակերպչական ձևաչափին, ինչպես նաև համայնքի ներգրավվածության հնարավորություններին։ Քննարկվեց հանրային իրազեկման խթանման, ֆինանսական կրթության տարածման և դրամագիտական արժեքների հանրահռչակման համատեքստում նախաձեռնության կարևորությունը։ Մեղրի համայնքի ղեկավարը ողջունեց ... Մանրամասն
15.07.25 Մեղրի համայնքի ղեկավարի այցը Նռնաձոր․ խոստացված նվերը չուշացավ
Հուլիսի 15-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Նռնաձոր բնակավայր։
Խոստմանը համաձայն՝ համայնքի ղեկավարը Նռնաձորի միջնակարգ դպրոցին նվիրեց երաժշտական համակարգ։
Այցի շրջանակում Խ.Անդրեասյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը, առկա խնդիրները։
Այնուհետև վարչական ղեկավար Ա.Ազիզյանի հետ շրջեց բնակավայրում և տեղում ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքների ընթացքին։
Խաչատուր Անդրեասյանը կարևորեց նման այցերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս վերահսկելու իրականացվող ծրագրերը, այլ նաև ապահովում են բնակիչների հետ արդյունավետ ու բաց հաղորդակցություն։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner