Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
21.10.25 Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա գտնվեց «Ժառանգությունը` արժեք» խորագրով միջոցառմանը
Հոկտեմբերի 20-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա է գտնվել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Ժառանգությունը`արժեք» խորագրով միջոցառմանը:Միջոցառման ժամանակ «Արփի պարային համույթի» սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տարազների և ազգային հագուստների ցուցադրություն: Միջոցառմանը ներկայացված էին մշակութային կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքները ` թռչնագրեր, ժողովրդական ձեռագործություններ: Մասնակիցները նաև հանդես եկան ազգային երգ ու պարի տպավորիչ կատարումներով: Համայնքի ղեկավարը երեխաների հետ միասին մասնակցեց արքայանարնջի չրի և նռան հյութի պատրաստման գործընթացներին ` ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ... Մանրամասն
20.10.25 ԻՐԱԶԵԿՈւՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

20.10.25 ԻՐԱԶԵԿՈւՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

20.10.25 ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔՈւՄ
Հարգելի՛ քաղաքացիներ,ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում կրկին մեկնարկել է «Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացը՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով։Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն մաքսային ծառայությունում՝ տարբեր պաշտոններում:«Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացի մասնակցության քայլերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է իրազեկման հանդիպում Մեղրի քաղաքում, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ և ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնագետները մանրամասն կներկայացնեն ընթացակարգը և կպատասխանեն հարցերին։Հանդիպման օր՝ հոկտեմբերի 28, ժամը 15:00Հասցե՝ Ք․ Մեղրի, Փարամազի ... Մանրամասն
19.10.25 Հյուրերի ընդունում Ագարակի վարչական շենքում Մաս 1
Ագարակ քաղաքի հիմնադրման 76-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Ագարակի վարչական շենքից՝ հյուրերի դիմավորմամբ։
19.10.25 Ծաղկադրում Մաս 2
Ագարակի հիմնադրման 76-ամյակի միջոցառումների շրջանակում իրականացվեց ծաղկադրման արարողություն։ Մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Ագարակի անմեղ զոհերի շիրիմներին՝ խոնարհելով ծաղիկներ նրանց անմար վաստակի առջև։
19.10.25 Հանդիսավոր նիստ և պարգևատրումներ Մաս 3
Ագարակի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված քաղաքի հիմնադրման 76-ամյակին։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Ագարակի զարգացման ուղին և համայնքի միասնականության նշանակությունը։ Այնուհետև համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի ավագանու որոշմամբ, «Պատվավոր քաղաքացի» կոչման արժանացան երկարամյա մանկավարժ Սաթիկ Սուքիասյանը և ՀԿԿ Մեղրու շրջկոմի երկրորդ քարտուղար Յուրի Վազգենի Մկրտչյանը։
Նշանակալի հյուրերը պարգևատրվեցին հուշանվերներով, լավագույն աշխատակիցները՝ շնորհակալագրերով, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար։
Տոնական միջոցառումը շարունակվեց գեղարվեստական ծրագրով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner