Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.10.25 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում Շվանիձոր գյուղի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
Հոկտեմբերի 21-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է «Շվանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։
Համայնքի ղեկավարը շրջել է շինհրապարակում, տեղում ուսումնասիրել շինարարական նախագծի ընթացքը և իրականացրել աշխատանքների մշտադիտարկում։
 Հիշեցնենք,որ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։
Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
21.10.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԵՂՐՈւ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈւՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մեղրի համայնքում մեկնարկել են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կառուցվող Մեղրու դատաբժշկական ծառայության մասնաշենքի կառուցման աշխատանքները։
Նախագիծը նախատեսում է մեկհարկանի շինություն՝ նկուղային հարկով։
Համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և դիտարկելու շինարարական գործընթացի բնականոն կազմակերպումը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է Մեղրու ՃՇՇՁ-ն՝ շինարար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ։
 
 
 
21.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
21.10.25 Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա գտնվեց «Ժառանգությունը` արժեք» խորագրով միջոցառմանը
Հոկտեմբերի 20-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա է գտնվել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Ժառանգությունը`արժեք» խորագրով միջոցառմանը:Միջոցառման ժամանակ «Արփի պարային համույթի» սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տարազների և ազգային հագուստների ցուցադրություն: Միջոցառմանը ներկայացված էին մշակութային կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքները ` թռչնագրեր, ժողովրդական ձեռագործություններ: Մասնակիցները նաև հանդես եկան ազգային երգ ու պարի տպավորիչ կատարումներով: Համայնքի ղեկավարը երեխաների հետ միասին մասնակցեց արքայանարնջի չրի և նռան հյութի պատրաստման գործընթացներին ` ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ... Մանրամասն
20.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի ծրագրի փոփոխությունների վերաբերյալ` Հարգելի՛ համաքաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ»։ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող ... Մանրամասն
20.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։
Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
20.10.25 ԻՐԱԶԵԿՈւՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

20.10.25 ԻՐԱԶԵԿՈւՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner