22.10.25
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում Շվանիձոր գյուղի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
|
Հոկտեմբերի 21-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է «Շվանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։ Համայնքի ղեկավարը շրջել է շինհրապարակում, տեղում ուսումնասիրել շինարարական նախագծի ընթացքը և իրականացրել աշխատանքների մշտադիտարկում։ Հիշեցնենք,որ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
|
|
21.10.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԵՂՐՈւ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈւՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեղրի համայնքում մեկնարկել են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կառուցվող Մեղրու դատաբժշկական ծառայության մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Նախագիծը նախատեսում է մեկհարկանի շինություն՝ նկուղային հարկով։ Համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և դիտարկելու շինարարական գործընթացի բնականոն կազմակերպումը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Մեղրու ՃՇՇՁ-ն՝ շինարար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ։
|
|
21.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
21.10.25
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա գտնվեց «Ժառանգությունը` արժեք» խորագրով միջոցառմանը
|
Հոկտեմբերի 20-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ներկա է գտնվել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Ժառանգությունը`արժեք» խորագրով միջոցառմանը:Միջոցառման ժամանակ «Արփի պարային համույթի» սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տարազների և ազգային հագուստների ցուցադրություն: Միջոցառմանը ներկայացված էին մշակութային կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքները ` թռչնագրեր, ժողովրդական ձեռագործություններ: Մասնակիցները նաև հանդես եկան ազգային երգ ու պարի տպավորիչ կատարումներով: Համայնքի ղեկավարը երեխաների հետ միասին մասնակցեց արքայանարնջի չրի և նռան հյութի պատրաստման գործընթացներին ` ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ...
Մանրամասն |
|
20.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի ծրագրի փոփոխությունների վերաբերյալ` Հարգելի՛ համաքաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ»։ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող ...
Մանրամասն |
|
20.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
|
|
20.10.25
ԻՐԱԶԵԿՈւՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
20.10.25
ԻՐԱԶԵԿՈւՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |