Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
02.09.25 Մեղրի համայնքի ղեկավարը մեկնարկեց այցերը համայնքի կրթական հաստատություններ
Սեպտեմբերի 2-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի և Ալվանքի մասնաճյուղեր, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։Այցի նպատակն էր ծանոթանալ կրթական հաստատությունների առօրյային, աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։Համայնքի ղեկավարը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց մանկապարտեզների սենյակների հիգիենիկ և տեխնիկական պայմաններին, սննդակարգի որակին և հաստատություններում անվտանգության պահպանմանը։Այցերի ընթացքում համայնքի ղեկավարը լսեց նաև աշխատակազմի և հաստատությունների տնօրենների առաջարկներն ու կարիքները։Այսօրինակ այցելությունները նպատակ ... Մանրամասն
01.09.25 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, սաներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առիթով։ Այս տոնը խորհրդանշում է ոչ միայն գիտելիքի ու դպրության սկիզբը, այլև հայրենիքի նկատմամբ սերն ու պատասխանատու քաղաքացի դառնալու կարևոր արժեքների պահպանությունը։ Օրը հատկապես տոնական է առաջին դասարանցիների և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործող առաջին կուրսեցիների համար։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել նրանց. ձեր առաջին քայլերն ուսումնական ուղի՝ դպրության դռները բացելու պահին, կոչված են նոր շունչ տալու և ամրապնդելու համամարդկային արժեքները։ Թող ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար ... Մանրամասն
01.09.25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց 2025–2026 ուսումնական տարին՝ հանդիսավոր ազդարարելով գիտելիքի և դպրության օրը համայնքի բոլոր դպրոցներում։Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Ագարակի միջնակարգ դպրոց և շնորհավորանքի իր խոսքում մաղթեց աշակերտներին ակտիվ և ստեղծագործ մասնակցություն կրթական և համայնքային կարևոր գործընթացներում, կարևորեց մանկավարժական անձնակազմի անփոխարինելի դերը՝ նշելով, որ նրանք սերունդներ են կերտում, ոգեշնչում ու ուղղորդում աշակերտների դեպի ինքնազարգացում և պատասխանատվություն, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նրանց նվիրվածության, համբերության և արհեստավարժության համար։Համայնքային ներկայացուցիչները ավանդույթի համաձայն այցելեցին դպրոցներ՝ հնչեցնելով համայնքի ղեկավարի ... Մանրամասն
30.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից համայնքային երթևեկության գրաֆիկում կատարված փոփոխությունները․ այն կգործի հետևյալ ժամանակացույցով։

30.08.25 ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔՈՎ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, քառասունչորսօրյա Արցախյան գոյամարտում արիաբար կռված և հայրենիքի համար կյանքը զոհաբերած Արմեն Հայրապետյանի տարեդարձն է։ Արմեն Գրիգորի Հայրապետյանը ծնվել է 1987 թ․ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Սովորել է Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում: Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Մատաղիսում։ 2009 թ․ պայմանագրային ծառայության է անցել Մեղրու գնդում՝ որպես դիպուկահար։ Եղել է դիպուկահարների ջոկի հրամանատար։ Արմենը դիպուկահարի իր գործ-ծառայությունը հրաշալի էր կատարում, ընտանիքին ու ընկերներին նվիրված էր, հայրենասեր էր, խիզախ, աշխատասեր։ Հոկտեմբերի 3-ին մարտական առաջադրանքով մեկնել էր Ջրականի առաջնագիծ։ Արմենը տուն էր զանգահարել հոկտեմբերի 5-ին, խոսել երեխաների ... Մանրամասն
29.08.25 ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Օգոստոսի 29-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց, որտեղ իր նախաձեռնությամբ կայացավ հուլիսի 3-ին կայացած «Ամենամյա հեծանվավազք – 2025» համայնքային բաց առաջնության հաղթողների պարգևատրում։ Համայնքի ղեկավարի կողմից դրամական պարգև ստացան մրցաշարին մասնակցած Մեղրու, Ագարակի և Ալվանքի դպրոցների աշակերտները՝ 7–9-րդ դասարանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը գրաված Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռազմիկ Հայրապետյանը, երկրորդ տեղ գրաված՝ Էրիկ Գրիգորյանը, երրորդ տեղ գրաված Ալվանքի դպրոցի աշակերտ Անուշավան Վասիլև Միխայելը։ Աղջիկների մրցավազքում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած Մարի և Նարե Մինասյանները Մեղրու թիվ 2 դպրոցից, ... Մանրամասն
28.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner