Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ի և 14։30-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
14.08.25 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՆՇԵԼՈՒ ՎԱՀՐԱՎԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին Վահրավար բնակավայրում կկայանա Վահրավարի օրվան նվիրված միջոցառումները հետևյալ ժամանակացույցով՝
Ժամը 13:00 - Ծաղկադրում Սուրիկ Հովհաննիսյանի գերեզմանաքարին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին։
Ժամը 14:00 - Միջոցառում, համերգային մաս գյուղապետարանի բակում։
Ժամը 15:00 - Հյուրասիրություն։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
14.08.25 «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնի հրավեր
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 6-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ն իրականացնում է «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնը, որտեղ կարող եք ներկայացնել ձեր արտադրանքը, ձեռագործ աշխատանքները, գյուղատնտեսական մթերքը կամ ցանկացած այլ նախաձեռնություն, որը կապված է գյուղական մշակույթի և ավանդույթների հետ։Փառատոնին մասնակցության համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան՝ +374 286 4-35-00 հեռախոսահամարին /աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-13։00, 14։00-18։00/ մինչև օգոստոսի 15-ը։Փառատոնի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Այն հարթակ է, որտեղ ֆերմերները, վերամշակողներն ... Մանրամասն
13.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
13.08.25 Մեղրին երիտասարդանում է․ Ագարակում անցկացվեց տոնախմբություն՝ Երիտասարդության տոնին նվիրված
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը մեծ շուքով նշվեց Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում, որտեղ համախմբվել էին բազմաթիվ բնակիչներ՝ ստեղծելով ուրախ և անմոռանալի մթնոլորտ։Տոնական օրն ամբողջացրեց ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ներկայացված էին համայնքի տաղանդավոր ստեղծագործողների ձեռքի աշխատանքներն ու գեղարվեստական ստեղծագործությունները։Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը միջոցառման ընթացքում շնորհակալագրերով պարգևատրեց «Մեղրին՝ հայրենիք» և «Երիտասարդությունը կյանքի խաղի մեջ» լուսանկարչական մրցույթների հաղթող Մարիաննա Առաքելյանին, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյանին՝ քաղաքացիական ակտիվ կեցվածքի և համայնքին նվիրումի համար։Իրենց ... Մանրամասն
13.08.25 Ագարակում Երիտասարդության օրն ավարտվեց շքեղ համերգով և հրավառությամբ
Օգոստոսի 12-ի տոնական օրն Ագարակ քաղաքում եզրափակվեց անմոռանալի համերգային ծրագրով։
Ելույթ ունեցան հանրաճանաչ և սիրված արտիստներ՝ Արաբո Իսպիրյանը, Արման Թովմասյանը, Մասիս Հունանյանը և DJ Erwin-ը, ովքեր իրենց կատարումներով և էներգիայով վարակեցին հանդիսատեսին՝ վերածելով հրապարակը մեծ պարահրապարակի։
Երեկոյի անակնկալը եղավ հսկայական հրավառությունը, որը գունազարդեց Ագարակի գիշերային երկինքը և փակեց տոնական օրվա պայծառ ու հիշարժան էջը։
13.08.25 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՆՇԵԼՈՒ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկանում ենք, որ օգոստոսի 15-ին Լիճք բնակավայրում կկայանա Լիճքի օրվան նվիրված միջոցառումները հետևյալ ժամանակացույցով՝
Ժամը 13:00 - Ծաղկադրում Սուրեն Մկրտչյանի գերեզմանաքարին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին։
Ժամը 14:00 - Միջոցառում, համերգային մաս, Լիճքի մշակույթի տան բակում։
Ժամը 15:00 - Հյուրասիրություն։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
13.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner