|
05.11.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱԼՎԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ ալվանքցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ալվանք բնակավայրի օրվա կապակցությամբ։ Տարիների ընթացքում ձեր միասնականությամբ և նախաձեռնություններով դուք շարունակել եք զարգացնել և ապրեցնել գյուղը՝ դարձնելով այն ավելի բարեկարգ, կենսունակ և հույսով լցված։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Ալվանքի յուրաքանչյուր բնակչի, ամենօրյա աշխատանք ծավալելու և նվիրումի համար։ Վստահ եմ, որ միասին կարող ենք ապահովել Ալվանքի կայուն առաջընթացը՝ հենվելով աշխատանքի, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա։ Թող այս տոնը լինի միասնության, շնորհակալության և նոր ոգևորության օր։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն, թող ձեր տները լցված լինեն ջերմությամբ, ...
Մանրամասն |
|
|
05.11.25
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Ջրային կոմիտեի ղեկավար կազմին
|
|
Նոյեմբերի 5-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետարանում հյուրընկալել է Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ` Արամազդ Ղալամքարյանին և ՋԿ նախագահի տեղակալ` Մարտիրոս Նալբանդյանին:Ջրային կոմիտեի ղեկավար կազմի Սյունիքի մարզ այցի նպատակն է բնակավայրերի համայնքապետերի և ՋՕԸ ներկայացուցիչների հետ քննարկել մարզում ջրային ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ և պլանավորվող ծրագրերը, ինչպես նաև գույքագրել ոլորտային հրատապ լուծում պահանջող խնդիրները:ՋԿ-ի ներկայացուցիչները Մեղրի համայնքի ՋՕԸ-ի պետ Ալիկ Օհանջանյանի ուղեկցությամբ այցելել են Մեղրի համայնքի վարչական բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ:Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջրային կոմիտեի ղեկավար կազմին ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի սոցիալական աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր առաքելությունը բացառիկ է․ դուք կանգնած եք այն մարդկանց կողքին, ովքեր ամենից շատը կարիք ունեն հոգատարության, ուշադրության և բարության։ Ձեր նվիրումը, անկեղծ վերաբերմունքը և համբերատարությունը ամեն օր կյանքեր են փոխում՝ դժվարությունը վերածելով հույսի, իսկ հուսահատությունը՝ վստահության։ Շնորհակալություն եմ հայտնում բնակիչների հանդեպ ձեր մշտական աջակցման, փութաջան վերաբերմունքի և անշահախնդիր աշխատանքի համար։ Մաղթում եմ առողջություն, հոգևոր խաղաղություն, անսպառ համբերություն և ամենօրյա գոհունակություն ձեր կատարած կարևոր աշխատանքի համար։ Շնորհավոր տոնդ, սիրելի սոցիալական աշխատող։
|
|
|
04.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 4-ին՝ 09:30-ին Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում և ժամը 18:00-ին՝ Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
03.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
02.11.25
Ցուցահանդես՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացնում է լուսանկարների և նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Ցանակցողները կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ մինչև նոյեմբերի 15-ը ուղարկելով լուսանկար կամ արվեստի որևէ գործի լուսանկար, որն արտահայտում է օրվա խորհուրդը, այն է «Ինչպիսի՞ն է հավասարությունը» photos@eum-armenia.eu էլ․հասցեով։ Ընտրված լուսանկարները կտպագրվեն և ժամանակավորապես կցուցադրվեն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Անչափահասների դեպքում, լուսանկարը պետք է ուղարկվի ծնողի/խնամակալի կողմից՝ նշելով հեղինակի անունը։
|
|
|
02.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը՝ Ագարակի մշակույթի տանը շարունակելու է գործել նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ։ Ցուցահանդեսը բաց է լինելու ամեն օր ժամը 10:00-17:00-ն, իսկ ժամը 10:00-ին, 12:00-ին և 14:00-ին կանցկացվեն գիդի ուղեկցությամբ էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ միանալու գործող խմբերին, այցելելու ցուցահանդես և ծանոթանալու հայկական դրամի պատմությանը, նրա նշանակությանը և Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներին։
|
|
|
01.11.25
Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը
|
|
Նոյեմբերի 1-ին` «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը:Ցուցահանդեսը կազմակերպվել և իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նոյեմբերի 1-9-ը՝ ներկայացնելով հայկական դրամի պատմությունը, նրա կարևորությունը, ՀՀ ԿԲ դրամական թողարկումները և հուշադրամները։Միջոցառման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին նվիրեց ԿԲ-ի թողարկած հուշադրամ՝ ի նշան համագործակցության և որպես մշակութային արժեքի պահպանման խորհրդանշան։Նշենք, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու ոչ միայն դրամաշրջանառության պատմական ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |