Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Օրվա առթիվ Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում անցկացվել են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ:1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: