Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022թ. Ամանորին ընդառաջ |  Երեկ Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակում տեղի ունեցավ եղևնիների ծառատունկ, որին ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Ագարակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Անտոնյանը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Նաիրի Զաքարյանը և աշխատակիցներ։ Եղևնիները ձեռք են բերվել «Լիճքվազ» ՓԲԸ-ի և մի բարերարի աջակությամբ, որը ցանկացավ անանուն մնալ։ Օրեր հետո, երբ կսկսվի քաղաքների տոնական զարդարումը, եղևնիները նույնպես կզարդարվեն, իսկ տարիներ հետո կդառնան վարչական շրջանների գլխավոր տոնական եղևնիները։ |
|
|