Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունվարի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/02/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/02/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագիրը հայտարարում է ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսական նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը:

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ նախագծերի աջակցության երկրորդ և վերջին հայտամրցույթը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին: Ծրագրի իրականացման ժամկետը 42 ամիս է: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով): Հայտամրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում և բոլոր արժեշղթաներում ներգրավված ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ: Հայտադիմումները տեղադրված են Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժնում սույն հղումով՝ https://mineconomy.am/page/1763 Մանրամասները ներկայացված են կից հայտարարություններում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (2.5ՄԲ)
file (176.3ԿԲ)
file (550.4ԿԲ)
file (464ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner