Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Ն ԵՎ ՌՈՒՖ» ՍՊ ընկերության՝ բնակչի ջեռուցման ծախսը նվազագույնի հասցնելու առաջարկությունը։
«Ն ԵՎ ՌՈՒՖ» ՍՊ ընկերության հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ բրիկետների 1 տոննայի արժեքը 135000 դրամ է (Երևանում), իսկ ջերմատվության տեսակետից այն համարժեք է 5 խ.մ վառելափայտի:
Ելնելով վերոնշյալից «Ն ԵՎ ՌՈՒՖ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) առաջարկում է «ՏԱՔ ՁՄԵՌ» ծրագիրը, որի նպատակն է նվազագույնի հասցնել բնակչի ջեռուցման ծախսը:
Ընկերությունը առաջարկում է գերմանական «ՌՈՒՖ» հոսքագծով և տեխնոլոգիայով ռուսական արտադրության բրիկետներ, որոնք պատրաստված են բացառապես փայտի թեփից, մասնավորապես՝ սոճի, եղևնի, կաղնի, հաճարենի, բոխի, կեչի և այլ նմանատիպ ծառատեսակներից: Բրիկետները կարելի է օգտագործել, որպես վառելանյութ վառարանի, կաթսայի, բուխարիի և թոնրի մեջ:
Առաջարկվող արտադրանքը մյուս վառելիքներից տարբերվում է՝
1. կոմպակտությամբ (1 տոննան հավասար է 4-ից 5 մ 3 փայտի)
2. էկոլոգիապես մաքուր (շմոլ գազի պարունակությունը 0,02%)
3. ֆինանսապես տնտեսող (1-ը 2-ի հարաբերությամբ գազի նկատմամբ)
4. հիգենիկ (ձմռան ընթացքում խողովակների մաքրումը 1-ը 10-ի հարաբերությամբ փայտի նկատմամբ):
Ընկերությունն առաջարկվող ապրանքատեսակով ոչ միայն թեթևացնում է ազգաբնակչության հոգսը, այլ նաև նպաստում է հայկական բնաշխարհի պահպանմանը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ գրել նշված էլեկտրոնային հասցեին:
Տնօրեն՝ Նորիկ Առաքելյան
Հեռ.՝ 094-40-17-08; 091-40-17-08
Email: n.k.arakelyan@mail.ru