Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2022թ. ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենան «Սաութ Մայն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ձեռնարկող) կողմից նախատեսվող 2022-2025թթ. ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի՝ օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման աշխատանքների (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն) վերաբերյալ հանրային քննարկումներ: Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի ակնկալվում: