Հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ հարցերի շուրջ.`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները եվ դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Նախագծերի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել hamaynq@meghri.am էլեկտրոնային փոստին: