Մեղրի համայքնի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին, ժամը՝ 16։00-ին Ագարակի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, Գարեգին Նժդեհի 5/8) տեղի կունենա «Ագարակի բացահանքում,հիմնականում հյուսիսային թևում, առանց լեռնահատկացման սահմանների փոփոխության և արդյունահանման ու մակաբացման ավելացման» վերաբերյալ հանրային քննարկումը։ Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին` 20 աշխատանքային օրվա ընթացում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան։
Էլ. փոստի հասցե` nairamkrtchyan21@gmail.com
Հեռ.` +374 286 4-35-00