Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով:
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք և մայրերը, ինչպես նաև 2020թ․ պատերազմում զոհված կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։
Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական և արտադրական ոլորտներին վերաբերող գաղափարներին:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 7, ժամը` 23։59։
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Մասնակցության հայտի հղումը՝
Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից
Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ։