Մեղրի համայնքի հարգելի բնակիչնե՛ր Հայտնում ենք , որ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․ Մեղրի Զորավար Անդրանիկի 2) տեղի կունենա հանրային լսում Տեղական (համայնքային) սոցիալական ծրագիր թեմայով։ Մեղրի համայնքի տեղական սոցիալական ծրագրի հիմնական նպատակն է մշակել ու ներդնել համայնքի սոցիալական խնդիրներին համապատասխան ծրագիր, որը կազմվել է Սոցիալական հանձնաժողովի (ՍՀ) կողմից՝ հաշվի առնելով համայնքում առկա սոցիալական առաջնահերթությունները: Ծրագրի մշակման ժամանակ կարևորագույն նշանակություն է հատկացվել համայնքի սոցիալական խնդիրներին, որոնք արտահայտվում են հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության ու արդյունավետության հարցերում։ Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին։