05.02.25
Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի N1 հերթական նիստը
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի N1 հերթական նիստը:
|
|
04.02.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ACTED ARMENIA-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
|
Փետրվարի 4-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Acted Armenia-ի կողմից իրականացվող մարդասիրական աջակցության ծրագիրը։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ և ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (GFFO) կողմից։ Այն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի բնակչության աջակցմանը, ներառելով սոցիալական պաշտպանություն, կացարանների պայմանների բարելավում և ձմեռացման օգնություն։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է բնակչության կարիքների գնահատում՝ տեղական ինքնակառավարման մարմինների և Միասնական սոցիալական ծառայության ներգրավմամբ։ Acted Armenia-ն տրամադրել է դրամական կտրոններ սննդի կամ հագուստի ձեռքբերման համար՝ ...
Մանրամասն |
|
04.02.25
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Մեղրի համայնքի և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայանագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական ծրագրերը և ծախսային ուղղությունները որոշելու նպատակով Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, կազմակերպվում է հանրային քննարկում։Քննարկումը բաց է բոլոր ցանկացողների համար, համայնքապետարանի աշխատակազմը և «Ավետիս» բարեգործական հիմնադրամն ակնկալում են բնակիչների ակտիվ մասնակցությունը։Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային ...
Մանրամասն |
|
04.02.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ փետրվարի 6-ին` ժամը 13։00-17։00-ին, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
03.02.25
«ԱԶԴԱՐԱՐԻ’Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ
|
Հարգելի’ համաքաղաքացիներ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա մեկնարկել է ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որը իրականացվում է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում։ Արշավի առանցքային մասն է «Ազդարարի’ր, Հայաստան» ծրագիրը, որը հաղթել է այս նպատակով հայտարարված մրցույթում և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարության մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝• Խթանել ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը,• Նպաստել հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխությանը,• ...
Մանրամասն |
|
03.02.25
ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ԽՈՍՔԸ ԳՈՐԾԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ՝ փետրվարի 3-ին, Ագարակ քաղաքի Չարենցի 20 շենքի մուտքի լուսամուտները փոխարինվեցին նոր, ժամանակակից եվրոպատուհաններով։ Համայնքի բարեկարգման հերթական կարևոր քայլը Մեղրիի համայնքապետարանի ֆինանսավորմամբ կյանքի կոչվեց՝ ապահովելով ավելի բարեկարգ, ջերմ ու հարմարավետ պայմաններ շենքի բնակիչների համար։ Արդյունքը տեսանելի է, զարգացումը՝ շարունակական։ Համայնքը փոխվում է՝ հանուն իր բնակիչների բարեկեցության։
|
|
31.01.25
ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Մարզահագուստ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մարզիկների համար Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ՝ համայնքը հոգացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցող Մեղրի համայնքի 16 մարզիկների մարզհագուստի ապահովման հարցը։ Այս աջակցությունը միտված է ինչպես մարզիկների արժանապատիվ ներկայացմանը, այնպես էլ նրանց ոգեշնչմանը՝ լավագույնս հանդես գալու խաղերի ընթացքում։ Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը տեղի կունենան փետրվարի 1-7-ը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Մեղրիի համայնքապետարանը շարունակելու է աջակցել նմանօրինակ նախաձեռնություններին՝ խրախուսելով մարզական ձեռքբերումներն ու առողջ ապրելակերպը։
|
|
30.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, 16:00-ին և 17:00-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |