Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փոքր Թաղ թաղամասում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

04.09.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ.գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններՍեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է:Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում:Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետևանքները կառավարելու, ... Մանրամասն
04.09.25 Ագարակում մեկնարկել են զբոսայգու բարեկարգման աշխատանքները
Ագարակ քաղաքում նոր շունչ է ստանում Չարենցի 27 փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգին․ սկսվել են բարեկարգման աշխատանքները։ Այս օրերին «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում են սալիկապատման աշխատանքներ՝ հիմք դնելով զբոսայգու արդիականացմանը։Բարեկարգման ծրագիրը հնարավոր է դարձել «Մեղրի-Ագարակ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ։Նախաձեռնությունը շարունակական է լինելու և նպատակ ունի զբոսայգին վերածել ավելի գրավիչ, բարեկեցիկ և անվտանգ հանգստավայրի ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար։Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակում էր Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ով տեղում ծանոթացավ իրականացվող գործողություններին և կարևորեց ... Մանրամասն
03.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 13.00-18.00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ հարցերի պատասխանները։
03.09.25 Մեղրի համայնքի ղեկավարի այցը փրկարարներին՝ տոնին ընդառաջ
Սեպտեմբերի 3-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը այցելել է ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարարական վարչության Մեղրիի ստորաբաժանում։Այցը կազմակերպվել է սեպտեմբերի 4-ին նշվող Փրկարարի օրվա առթիվ։ Տոնին ընդառաջ փրկարարներին շնորհավորելու էին գնացել նաև «Ագարակի միջնակարգ դպրոց»-ի և «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց»-ի ուսուցիչներն ու աշակերտները։Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացել են փրկարարների աշխատանքային առօրյային, տեխնիկական միջոցներին ու ծառայության գործունեությանը։Ներկայացվել են նաև փրկարարական ծառայության կարևոր դերակատարումը անվտանգության և բնակչության պաշտպանության գործում։Համայնքի ղեկավարը շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ, ընդգծելով նրանց ... Մանրամասն
03.09.25 ՇՏԱՊ

Փնտրվում է վերելակավար (լիֆտյոր)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան կամ զանգահարել +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն)։

03.09.25 Մեղրի համայնքի ղեկավարի այցը մսուր-մանկապարտեզներ
Սեպտեմբերի 3-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Կարճևանի մասնաճյուղ, «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Լեհվազի և Վարդանիձորի մասնաճյուղեր։Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացավ մանկապարտեզների նյութատեխնիկական պայմաններին, կրթադաստիարակչական ծրագրերի իրականացման ընթացքին, սննդակարգի որակին։ Նա առանձնակի ուշադրություն դարձրեց սաների համար ստեղծված միջավայրի ապահով ու բարեկարգ լինելու կարևորությանը։Համայնքի ղեկավարը նշեց, որ երեխաների նախադպրոցական կրթությունը հիմնարար նշանակություն ունի նրանց հետագա զարգացման համար և ընդգծեց, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում ... Մանրամասն
02.09.25 Մեղրի համայնքի ղեկավարը մեկնարկեց այցերը համայնքի կրթական հաստատություններ
Սեպտեմբերի 2-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի և Ալվանքի մասնաճյուղեր, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։Այցի նպատակն էր ծանոթանալ կրթական հաստատությունների առօրյային, աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։Համայնքի ղեկավարը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց մանկապարտեզների սենյակների հիգիենիկ և տեխնիկական պայմաններին, սննդակարգի որակին և հաստատություններում անվտանգության պահպանմանը։Այցերի ընթացքում համայնքի ղեկավարը լսեց նաև աշխատակազմի և հաստատությունների տնօրենների առաջարկներն ու կարիքները։Այսօրինակ այցելությունները նպատակ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner