1995 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 17-ը հռչակեց Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր: Անապատացումը շրջակա միջավայրի դեգրադացման ամենավտանգավոր համաշխարհային գործընթացներից է, որ սպառնում է ավելի քան 1 միլիարդ մարդու գոյությանը: Ամեն տարի անապատացումն ու երաշտը շուրջ 42 մլրդ դոլարի վնաս են հասցնում համաշխարհային գյուղատնտեսությանը: