ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2021 թվականի մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված շմոլ գազով թունավորման վերլուծությունների արդյունքների համաձայն 2021 թվականին 2020 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.3 անգամ (վերլուծությունը կցվում է):
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ելնելով վերոգրյալից՝ տան ջեռուցումը վառարաններով իրականացնելու դեպքում խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ինչպես նաև ուշադրություն դարձնել օդափոխման և ծխահեռացման համակարգերին՝ շմոլ գազից թունավորումները բացառելու համար:
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս.
գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,
եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել։
Առդիր` էլեկտրոնային նյութ:
|