Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբեր 10-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով
ՕՐԱԿԱՐԳ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի N75-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 8-ն որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: