Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ 2022թ. փետրվարի 2-ին ժամը 16:00-ին Մեղրիի համայնքապետարանի շենքում՝ ավագանու նիստերի դահլիճում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ.Անդրանիկի 2, 4-րդ հարկ) տեղի կունենա «Լիճքվազ» ՓԲԸ-ի և Մեղրիի համայնքապետարանի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, ներքոնշյալ երեք ծրագրերից մեկի իրականացման վերաբերյալ հանրային քննարկումներ.
1) Նոր միկրոավտոբուսի ձեռք բերում դեպի Նռնաձոր բնակավայր,
2) Ագարակի մարզադաշտի վերանորոգում,
3) Մեղրիի մշակույթի տան փոքր դահլիճի վերանորոգում:
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը: