Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի (Վարդանիձոր,Թխկուտ և Այգեձոր բնակավայրեր) վարչական տարածքում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿի «Արևիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8.4 հա տարածքի անտառապատման վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17։00-ին՝ Վարդանիձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ․ Վարդանիձոր Փ․ 1, Շ․1)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին` 20 աշխատանքային օրվա ընթացում:
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Գրիգորյան։
Էլ. փոստի հասցե` grigoryanmariam444@gmail.com
Հեռ.` +374 286 4-35-00