Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ օրակարգով՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին: 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։ Նախագծերի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել meghricity@mail.ru էլեկտրոնային հասցեին: Ստորև կարող եք ծանոթանալ Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծին կից փաստաթղթերին։