Մեղրի համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք․ Ագարակ Գարեգին Նժդեհի 5/8) տեղի կունենա «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Գրիգորյան։ Էլ. փոստի հասցե` grigoryanmariam444@gmail.com, հեռ.` +374 286 4-35-00։