Հարգելի բնակիչներ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկում է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է 2 բաղադրիչով՝
վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, որի շրջանակներում նախատեսվում է՝
- 500 հա այգեհիմնում, ոռոգման արդիական համակարգերի (կաթիլային, անձրևացմամբ և շարժական) հիմնում,
- մինչև 100 հազար խմ ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում,
- 0.5-100 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրում,
- 1.0-30 հա բարձրարժեք մշակաբույսերի և հատիկաընդեղենների ցանքս
ծախսերի մասնակի փոխհատուցում, որի շրջանակներում նախատեսվում է՝
- մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում
- 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում
- 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրում ։
Կից ներկայացնում ենք ծրագրի պայմանները և մանրամասները։