Մեղրի համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. փետրվարի 17-ին՝ ժամը 14:00-ին, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱՐԻՊՐՈՖ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման սահմաններում 2025-2028թթ. ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման Ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ հաշվետվություն) վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am կամ meghricity@mail.ru Էլ. փոստի հասցեին։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան։
Հեռ.` +374 286 4-35-00