Այսօր: Շաբաթ, 15 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՇԱՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ազդարարի’ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը Հարգելի’ համաքաղաքացիներ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա մեկնարկել է ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որը իրականացվում է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում։ Արշավի առանցքային մասն է «Ազդարարի’ր, Հայաստան» ծրագիրը, որը հաղթել է այս նպատակով հայտարարված մրցույթում և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարության մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է

• Խթանել ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը,

• Նպաստել հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխությանը,

• Բարձրացնել ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքները։

Ծրագրի շրջանակներում մշակվել են մի շարք տեղեկատվական ձեռնարկներ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում գործող կառույցներին և անհատներին տեղեկանալ ազդարարման համակարգի հնարավորությունների մասին։ Ձեռնարկները ներառում են՝

1. Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց

2. Մասնավոր հատվածում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց

3. «Ձեր թվային ազդարարման իրավունքը» տեղեկատվական-ուսումնական ձեռնարկ։ Տեղեկատվական նյութերը ներկայացված են ստորև:

Ինչու՞ է կարևոր ազդարարման համակարգը․ Ազդարարման համակարգը կարևոր դեր ունի հակակոռուպցիոն պայքարում, ապահովում է թափանցիկ և արդար միջավայր՝ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածում։ Հիշեցնենք, որ ազդարարման համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ապահով և գաղտնի կերպով հաղորդել հնարավոր խախտումների, կոռուպցիոն դեպքերի կամ անօրինական գործողությունների մասին։

Միացե՛ք մեզ և նպաստե՛ք թափանցիկ ու բարեվարք Հայաստան կերտելուն։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.8ՄԲ)
file (3.5ՄԲ)
file (2.5ՄԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner