Ուրախ ենք հայտարարել, որ «Շուկայի առանցքային դերակատարների» աջակցության մրցութային հայտերի ընդունումը Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար բաց է։
Ոլորտները՝
Գյուղատնտեսություն (բացառությամբ առաջնային արտադրությունից)
Արդյունաբերություն (բացառությամբ բնությանը վնաս հասցնող արտադրությունից և հանքարդյունաբերությունից)
Զբոսաշրջություն և հյուրընկալություն
Հայտատուների համապատասխանության չափանիշները`
Պետական գրանցում ունեցող բիզնես, որն ունի 3+ տարվա փաստացի գործունեություն Սյունիքում
Տարեկան շրջանառությունը՝ 20 միլիոն դրամից ավելի
Առնվազն 10 մշտական աշխատակից
Մատակարարների ցանց (20+ գյուղատնտեսության և արդյունաբերության համար, 5+ զբոսաշրջության համար)
Դրամաշնորհային աջակցություն․ €50,000-ից մինչև €100,000 համարժեք ներդրումներ հաղթող ընկերությունների համար:
Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
Կապանում – փետրվարի 11, 11։00-13։00
Սիսիանում – փետրվարի 12, 12։00-14։00
Առցանց – փետրվարի 17, 15։30-17։00
Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/h8yY95r23n
Գրանցված մասնակիցներին կտեղեկացվեն անցկացման վայրի մասին էլ․փոստի միջոցով։ Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին մինչև փետրվարի 20-ը։
Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն փետրվարի 24-ին կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․փետրվարի 28-ն է։
Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։
Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։