Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է։ Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը՝ աղյուսով, ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։ Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը։ Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է՝ քառանիստ վեղարով պսակված։ Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք։ Միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է՝ հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ։ Ներքուստ եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով: Սբ. Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1673թ.: Սբ. Աստվածածին եկեղեցին ունի 2 մուտք` արևելքից և հարավից: Եկեղեցու հարավային պատին ագուցված է խոյաքանդակ: Ներքուստ եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով:
Զվարավանքը 13-17-րդ դդ հուշարձան է: Այն գտնվում է Սյունիքի մարզի Լիճք գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Զվար գետի հովտում` ավերված համանուն գյուղատեղիում։ Վանական համալիրից պահպանվել է միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը` գերեզմանոցի հետքերը։ Եկեղեցին թվագրվել է 17-րդ դար, Ունի մեկ մուտք հյուսիսիային կողմից: Պահպանված են որմնաքանդակներ:
Սյունիքի ուշ միջնադարյան ճարտարապետության մեջ առանձնակի տեղ են գրավում Մեղրու գմբեթավոր երեք եկեղեցիները: Դրանցից մեկը XVII դ. կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին է: Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում: Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է: Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթը աղյուսաշեն է: Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի: Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում: Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով: Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն: Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ): Վանքը ժողովրդի մեջ հայտնի է Անապաստանաց անունով, այսինքն՝ անապահով մարդկանց բերել է իր օթևանի տակ, պահել-պահպանել է և մտցրել է առողջ կյանք: 2019թ. ֆրանսիական «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության կողմից եկեղեցին վերանորոգվել է: Եկեղեցին ունի որմնանկարներ,որոնք թվագրվում են 18-րդ դդ:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում: Եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարում: Եռանավ սրահ է: Մուտքը հարավից է, զարդաքանդակներով: Մուտքի վերնամասում կա արևային ժամացույց:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեեցին հայ առաքելական եկեղեցի է: Որմնանկարները հիմնականում աստավածաշնչյան են և պատկանում են Նաղաշ Հովնաթանի դպրոցին: Եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ`18-19դդ: ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» -ի հանգանակած գումարով վերականգնվել և ամրակայվել են 18-19–րդ դդ որմնանկարները: 2022թ հոկտեմբերի 2-ին Սուրբ. Հովհաննես Մկրտչի մասունքով աջը բերվեց Մեղրի համայնք, որի կապակցությամբ համանուն եկեղեցում կատարվեց օրհնության կարգ և մատուցվեց սրբազան պատարագ:
Facebook
Location on Google Maps
YouTube