Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N6 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: