Մեղրի համայնքի հարգելի՛
երիտասարդներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում հրավիրում է Մեղրի բազմաբնակավայր համայնքին՝ մասնակցելու «ՀՄՏԱՐԱՆ» դրամաշնորհային փորձարկային ծրագրին։ «ՀՄՏԱՐԱՆ» փորձարկային ծրագիրը յուրահատուկ ձևաչափ է, որը նպատակ ունի ուժեղացնելու ՏԻՄ-ի և երիտասարդների միջև կապը՝ գործնական հմտությունների զարգացման միջոցով լուծելու համայնքի համար արդիական խնդիր/ներ/։
Մեղրիի համայնքապետարանը ընտրել է որոշակի համայնքային սեփականություն հանդիսացող տարածք, որը կարող է ծառայել որպես երիտասարդների ժամանցի և զբաղվածության վայր: 15-18 տարեկան հետաքրքրված ավագ դպրոցակնները ձևավորում են 6-8 հոգանոց խմբեր և այդ տարածքի համար ներկայացնում են իրենց ստեղծարար և իրատեսական լուծումները: Ծախսեր-արդյունք վերլուծության արդյունքում ՏԻՄ-ն ընտրում է հաղթող գաղափարը, և այն թիմը, որը պիտի իրականացնի ծրագիրը։ Ընտրված թիմը ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտական աջակցություն է ստանում համապատասխան փորձագետների կողմից, որը գործելով սովորելու և գործնական հմտություններ զարգացնելու միջոց է։
Ավագ դպրոցականների խմբերի կողմից ներկայացված տարածքի բարեկարգման լուծումը պետք է ապահովի Մեղրի համայնքում երիտասարդների ժամանցի և զբաղվածության իրենց առաջարկած սցենարի արդյունավետ իրականացումը։ ՏԻՄ-ն ընտրում է լավագույն ծախսարդյունավետ և իրատեսական նախագիծը: ՄԱԶԾ-ն և ՏԻՄ-ը տրամադրում են անհրաժեշտ նյութական և ոչ նյութական ներդրումները, ինչպես նաև՝ մոնթորինգ և խորհրդատություն: Հաղթող թիմին կշնորհվի իրավունք սեփական ուժերով իրականացնելու իրենց համայնքային ծրագիրը։
Լավագույն գաղափարը/լուծումը/ կյանքի կոչելու համար ՄԱԶԾ-ն կտրամադրի մինչև $5000-ին համարժեք դրամ։ Տվյալ համայնքային տարածքի հետ կապված տեխնիկական նկարագրությունը և հայտադիմումի ձևը (Մեղրիի համայնքապետարանի կողմից առաջադրած խնդիրը)՝ տեսնելու և լրացնելու համար կարող եք դիմել Մեղրիի համայնքապետարան:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022թ․ դեկտեմբերի 11-ը, ժամը 18:00։
Մանրամասն տեղեկություններ և ամբողջական փաստաթղթեր ստանալու համար կարող եք զանգահարել 4-35-00 հեռախոսհամարին: