Հայտարարությունների քանակը`
457
|
Խաղային և մուլտիմեդիա տեխնոլոգիաների ոլորտի «Gamechangers» անվճար կրթական ծրագիր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ երրորդ տարին անընդմեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան), «Game Changers Coalition»-ը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) (Enterprise Incubator Foundation (EIF))՝ ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական (VTC - Vanadzor Technology Center by EIF) կենտրոնների և Սյունիքում՝ «Sisian Co-creation lab»-ի (Sisian Co-creation Lab by EIF) ու «Agarak Co-creation lab»-ի հետ համագործակցությամբ, հայտարարում են խաղային և մուլտիմեդիա տեխնոլոգիաների ոլորտի «Gamechangers» անվճար կրթական ծրագիր. այս տարի` «Gamechangers։ Earth Mode» խորագրի ներքո։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Ավստրիայի Զարգացման Գործակալության» (ADA) (Austrian Development Agency) կողմից՝ «Ավստրիայի Զարգացման Համագործակցության» միջոցներով։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանում՝ հատկապես Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում բնակվող 12-24 տարեկան երիտասարդների համար, սակայն այն չի բացառում նաև այլ մարզերի և բնակավայրերի համապատասխան տարիքային խմբի երիտասարդների մասնակցությունը։
«Gamechangers։ Earth Mode» նոր կրթական ծրագիրը ներառում է երկու զուգահեռ ուսուցման խումբ (մասնակիցները կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը)՝ խաղերի ստեղծում և մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, վերջինս ենթադրում է անիմացիոն հոլովակների, 2D/3D կերպարների և վիդեոբովանդակության (վլոգերի կամ կարճ հոլովակների) ստեղծում։ Ըստ խմբի ընտրության՝ մասնակիցները կստեղծեն և կներկայացնեն թեմատիկ անհատական կամ խմբային ավարտական նախագծեր՝ ներառելով դրանք իրենց պորտֆոլիոյում
Բացի այդ, ծրագիրը ներառում է տեխնոլոգիական ոլորտի ներածության, փափուկ հմտությունների, շրջակա միջավայրի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ուսումնական մոդուլներ, որոնք նախատեսված են երկու խմբերի մասնակիցների համար։
Ծրագրի մանրամասներ․
Տևողությունը՝ 5 ամիս
Մասնակցությունն՝ անվճար
Ձևաչափը՝ հիբրիդային (Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների համար՝ լսարանային, այլ մարզերից մասնակցող երիտասարդների համար՝ առցանց)
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
Հայտերի ընդունում Սյունիքում «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» համար
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին Ովքե՞ր կարող են դիմել՝ Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝ Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից) արդյունաբերություն զբոսաշրջություն և հյուրընկալություն
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։
Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում Հարցերի և մանրամասների համար միացեք տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝ Սեպտեմբերի 11-ին, Գորիսում/կամ Սիսիանում
Սեպտեմբերի 12-ին, Կապանում
Սեպտեմբերի 23-ին՝ առցանց
Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/B8PVuhHRJ7?origin=lprLink
Միայն գրանցված մասնակիցները կտեղեկացվեն հանդիպումների անցկացման վայրի մասին էլ․փոստի միջոցով կամ կստանան մասնակցության հրավերի հղումը առցանց հանդիպման համար։
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին EU-R2DSyunik կայքում և ֆեյսբուքյան էջում։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 5-ն է։ Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։
Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ hամաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 1 դրույքով:
Լրիվ դրույքաչափը` համաձայն Մեղրու ավագանու 24․12․2024թ․ թիվ 123-Ա որոշման սահմանվել է 138500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր /առանց հարկումի/ ՀՀդրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 02.10.2025թ:
Մրցույթի օր է սահմանվում` 09.10.2025թ.:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ 077-013187, 033-013187
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5
Վեբկայք` meghri.am
Էլ. փոստ` meghri.mankapartez100@gmail.com
Կից ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը, պաշտոնային պարտականությունները:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ hամաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի պաշտոնի համար (թվով երեք աշխատատեղ)՝ յուրաքանչյուրը 0,385 դրույքով:
Լրիվ դրույքաչափը` 1 միավոր դրույքի համար համաձայն Մեղրու ավագանու 28.07.2025թ. թիվ 98-Ա որոշման սահմանվել է 165000 /հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀդրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 02.10.2025թ:
Մրցույթի օր է սահմանվում` 09.10.2025թ.:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ 077-013187, 033-013187
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5
Վեբկայք` meghri.am
Էլ. փոստ` meghri.mankapartez100@gmail.com
Կից ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը, պաշտոնային պարտականությունները:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ԹԱՓՈւՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձոր մասնաճյուղի ղեկավար/դաստիարակի պաշտոնի համար՝ 1 դրույք և դաստիարակի 0,5 դրույք թափուր հաստիքների համար։
Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025թ․ թիվ 48-Ա որոշման սահմանվել է 138500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր /առանց հարկումի/ ՀՀդրամ:
0,5 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025թ․ թիվ 48-Ա որոշման սահմանվել է 69250 /վաթսունինը հազար երկու հարյուր հիսուն /առանց հարկումի/ ՀՀդրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Ագարակ, Գարեգին Նժդեհ 1հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 02․10․2025թ:
Մրցույթի օր է սահմանվում 09․10․2025թ․
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-81-22-58 Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Մեղրի համայնք , քաղաք Ագարակ, Գարեգին Նժդեհ 1
Վեբկայք` meghri.am Էլ. փոստ` agarakimankapartez@gmail.com
Կից ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը, պաշտոնային պարտականությունները:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1)Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N102-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին.
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին․
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին.
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,06 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղում 02/05/2025թ․ դրությամբ առաջացել էր դաստիարակի թափուր հաստիք՝ 1 դրույքով։ 04/07/2025թ հայտարարված մրցույթը չի կայացել՝ դիմորդ չլինելու պատճառով։
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ թիվ 08-Ն կարգի դրույթների՝ հայտարարվել է նոր մրցույթ՝ դաստիարակի թափուր հաստիքը լրացնելու համար։
Մրցույթի օր է սահմանվում 05/09/2025թ.:
Կից ներկայացնում ենք հաստիքին ներկայացվող ընդհանուր պահանջները և այլ մանրամասներ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ԹԱՓՈւՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարիամ Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝«Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ըհայտարարում է մրցույթ՝ դաստիարակի պաշտոնիհամար՝ 1,17 դրույքով: Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 28/07/2025թ. թիվ 98-Աորոշման սահմանվել է 165․000 /հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀ դրամ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում28/08/2025թ: Մրցույթի օր է սահմանվում` 04/09/2025թ.: Հավելյալ տեղեկությունների համար կարող եքզանգահարել` 077-013187, 033-013187
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 5
Վեբ կայք` meghri.am
Էլ. փոստ` meghri.mankapartez100@gmail.com Կից ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը, պաշտոնային պարտականությունները:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ N 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարիամ Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 28-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու նստաշրջանից դուրս N 10 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ 1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին. 2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին 4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին. 5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագրերը հաստատելու մասին. 6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակավայրերի օրեր սահմանելու մասին. 7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հողային հաշվեկշռին և ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին. 8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը հաստատելու մասին. 9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին. 10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին. 11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին. 12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին. 13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի N60-Ա և N61-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին. 14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի N18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 15)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին. 16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին. 17)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:
|
| | |
|
|
|
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում և բիզնեսի աջակցություն» նախագծին։
Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։
Նպատակն է՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
Ծրագիրը ներառում է՝
- Ձեռնարկատիրական դասընթացներ,
- Խորհրդատվություն և մենթորություն,
- Մինչև 1,600,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհների տրամադրում՝ բիզնես ծրագրերի համար։
Վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2025թ.
Առցանց դիմում-հայտն կարող եք լրացնել այստեղ՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+374 77 57 47 78 | +374 95 57 47 78
bsc@bsc.am, bscarmenia@gmail.com
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարիամ Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 1 դրույքով: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 01.08.2025թ: Մրցույթի օր է սահմանվում` 08.08.2025թ.: Կից ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ՝ «ԱԳԱՐԱԿԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՇՎԱՆԻՁՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն ԿԳՄՍ 17 փետրվարի 2022 թ. N08-Ն հրամանի՝ «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղում առաջացել է ղեկավար/դաստիարակի թափուր հաստիք՝ 1 դրույքով:
Մրցույթի օր է սահմանվում 28․07․2025թ․։
Կից ներկայացնում ենք հաստիքին ներկայացվող ընդհանուր պահանջները և այլ մանրամասներ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարիամ Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 24-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի իններորդ հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին. 2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N120-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին. 6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին. 7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փատաթղթերին համապատասխան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին. 8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Սամվել Աղայանին օտարելու մասին. 9)Գույքի նվիրաբերությանը համաձայնություն տալու մասին. 10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարիամ Գրիգորյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Գործընկերություն հանուն Սյունիքի» նախաձեռնության շրջանակում Մեղրի համայնքում առաջիկայում կգործի Երեխաների սոցիալ-ներառական կենտրոն, որի նպատակն է ապահովել խոցելի խմբերի երեխաների սոցիալական ներառումը, աջակցել նրանց հոգեկան, լեզվաբանական և հաղորդակցական զարգացմանը, ինչպես նաև աջակցել ընտանիքներին՝ կյանքի որակի բարելավման ճանապարհին։ Այս նպատակով Կենտրոնը փնտրում է նվիրված և որակյալ մասնագետների հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝ Կենտրոնի համակարգող, Հոգեբան, Լոգոպեդ։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու համար կարող եք զանգահարել՝ Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ գրել citymeghri@gmail.com Էլ. փոստի հասցեին։ Իրականացնող կառույցներ՝ Մեղրիի համայնքապետարան և «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հիմնադրամ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նաիրա Մկրտչյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի երաժշտական ղեկավարի 0,5 դրույքի և Լեհվազի 0,5 դրույքի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթը չի կայացել դիմորդ չլինելու պատճառով։ Համաձայն ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն կարգի դրույթների՝ հայտարարվում է նոր մրցույթ։
Մրցույթի օր է սահմանվում 04.07.2025թ.:
Կից ներկայացնում ենք հաստիքին ներկայացվող ընդհանուր պահանջները և այլ մանրամասներ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|